Վաճառող-խորհրդատու


«Իննոթեկ Մարկետ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ակտիվ և պատասխանատու աշխատակիցների՝ զբաղեցնելու վաճառքի խորհրդատուի հաստիքը շինանյութի խանութ-սրահներում։ Աշխատանքային փորձը պարտադիր չէ․ ընկերությունը տրամադրում է ամբողջական ուսուցում։

Պարտականություններ

  • •   Հաճախորդների գրագետ սպասարկում և խորհրդատվություն,
  • •   Պահեստային մասի անթերի դասավորվածություն,
  • •   Ստացվող ապրանքների ընդունում, դասավորվածություն և գնապիտակավորում,
  • •   Ապրանքատեսականու անթերի իմացություն,
  • •   Օնլայն հարթակից ապրանքային ինֆորմացիայի ստացման կարողություն,
  • •   Սրահի պատասխանատուի կողմից այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • •   Սպասարկման և հաղորդակցման հմտություններ,
  • •   Շինանյութի խանութ սրահում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • •   Պատասխանատվության բարձր զգացում,
  • •   Թիմում աշխատելու ունակություն,
  • •   Համակարգչի բազային իմացություն,
  • •   Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@innotek.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 033220400 հեռախոսահամարով։