Գանձապահ
«Իննոթեկ Մարկետ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում գանձապահների, միանալու մեր դինամիկ և զարգացող թիմին։
Պարտականություններ
- • Ապրանքների վաճառք 1С ծրագրով,
- • Հաճախորդների գրագետ սպասարկում և խորհրդատվություն,
- • Ապրանքների վաճառքի ձևակերպում (մեծածախ, մանրածախ), դրամարկղի վարում, դեբիտորական պարտքերի վերահսկում,
- • Ապառիկների ձևակերպում,
- • Ապրանքատեսականու իմացություն,
- • Օնլայն հարթակից ապրանքային ինֆորմացիայի ստացման կարողություն,
- • Ընթացիկ հաշվետվությունների կազմում և հաստիքից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- • Համապատասխան աշխատանքային փորձ,
- • 1C ծրագրի բազային իմացություն,
- • Excel-ի բազային գիտելիքներ,
- • Թիմում աշխատելու ունակություն,
- • Պատասխանատվության բարձր զգացում,
- • Սպասարկման և հաղորդակցման հմտություններ։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@innotek.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 033220400 հեռախոսահամարով։