Ապրանքային ուղղության ղեկավար (Կատեգորիկ)


«Իննոթեկ Մարկետ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում  փորձառու և շինարարական ոլորտը գերազանց ճանաչող Կատեգորիկների, ովքեր՝

  • •   ունեն շինարարական ապրանքների խորը գիտելիքներ
  • •   հասկանում են շուկան, պահանջարկն ու հաճախորդի կարիքները
  • •   կարողանում են արդյունավետ կառավարել ապրանքային կատեգորիաները

1․Նպատակ

  • •   Կատեգորիայի ղեկավարը պատասխանատու է կազմակերպության շրջանակում կոնկրետ ապրանքային ուղղության մշակման, զարգացման, շահութաբերության և ռազմավարական կառավարման համար։
  • •   Ապահովել տվյալ կատեգորիայի կայուն աճ, մրցունակություն և շահութաբերություն՝ հավասարակշռելով ընկերության, մատակարարների և հաճախորդների շահերը։

2. Աշխատանքի նկարագիր

Ապրանքային ուղղության ղեկավարը իրականացնում է տվյալ ապրանքային ուղղության ամբողջական կառավարումը՝ ներառյալ շուկայի ուսումնասիրությունը, գնումների ռազմավարությունը, գնագոյացումը, վաճառքի խթանումը և թիմի զարգացումը։

Հիմնական գործառույթներն են՝

  • •   Իրականացնել շուկայի խորքային ուսումնասիրություն՝ ներքին և արտաքին շուկաներում։
  • •   Վերլուծել մրցակիցների գործունեությունը, գները, տեսականին և առաջարկները։
  • •   Ձևավորել և շարունակաբար զարգացնել տվյալ կատեգորիայի ապրանքային տեսականին։
  • •   Զարգացնել գործող համագործակցությունները, ինչպես նաև ընտրել և ներգրավել նոր մատակարարներ։
  • •   Վարել բանակցություններ մատակարարների հետ՝ առավել շահավետ պայմաններ ձեռք բերելու նպատակով (գներ, զեղչեր, ակցիաներ)։
  • •   Մշակել և սահմանել գնագոյացման քաղաքականությունը (գնման գին, վաճառքի գին, շահութաբերություն)։
  • •   Սահմանել և կառավարել մարքեթինգային բյուջեները, ինչպես նաև առևտրային գույքը (POS նյութեր, ցուցադրական միջոցներ և այլն)։
  • •   Ապահովել կատեգորիայի մրցունակ և շահութաբեր դիրքավորումը շուկայում։
  • •   Մշակել և առաջարկել վաճառքի խթանման միջոցառումներ (ակցիաներ, գովազդային արշավներ և այլն)։
  • •   Ապահովել ապրանքների ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը համապատասխան մասնագետներին (մարքեթինգ, վաճառք և այլն)։
  • •   Տրամադրել ապրանքների բովանդակային (content) տվյալներ՝ նկարագրություններ, բնութագրեր և այլ անհրաժեշտ ինֆորմացիա։
  • •   Համագործակցել հարակից ծառայությունների և բաժինների հետ՝ ապրանքային ուղղության արդյունավետ առաջխաղացման նպատակով։
  • •   Վերահսկել ապրանքների երաշխիքային սպասարկման գործընթացը։
  • •   Ապահովել ապրանքային ուղղության ներկայացվածությունը վաճառքի կետերում՝ պատշաճ, գրագետ և վաճառքին նպաստող դասավորվածությամբ։
  • •   Իրականացնել տվյալ ապրանքային ուղղության վաճառքների և հիմնական ցուցանիշների մշտադիտարկում և վերլուծություն։
  • •   Կազմել պարբերական հաշվետվություններ (վաճառքներ, մարժա, gross/net շահութաբերություն)։

3. Պարտականություններ

  • •   Մշակել և իրականացնել ընկերության տնօրենի կողմից հանձնարարված տվյալ ապրանքային ուղղության զարգացման ռազմավարություն՝ հիմնվելով շուկայի վերլուծության վրա և ներկայացնելով տվյալների վրա հիմնված առաջարկներ։
  • •   Ապահովել ապրանքային տեսականու օպտիմալ կազմը, ներառյալ՝ գնագոյացման քաղաքականության սահմանումը և վերահսկումը, ինչպես նաև սահմանված մարժաների և շահութաբերության ցուցանիշները։
  • •   Վարել արդյունավետ բանակցություններ մատակարարների հետ, ներգրավել նոր գործընկերներ և զարգացնել առկա համագործակցությունները՝ ապահովելով շահավետ պայմաններ։
  • •   Կազմակերպել և իրականացնել վաճառքի խթանման միջոցառումներ՝ սերտ համագործակցելով վաճառքի թիմի հետ և ապահովելով վաճառքների աճ։
  • •   Իրականացնել թիմի ուսուցում և շարունակական զարգացում՝ բարձրացնելով մասնագիտական գիտելիքներն ու վաճառքի հմտությունները։
  • •   Վերլուծել վաճառքների և շուկայի ցուցանիշները, ներկայացնել բարելավման առաջարկներ և ապահովել տվյալ ուղղության ապրանքատեսականու պաշարների արդյունավետ կառավարում։
  • •   Կազմել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ ղեկավարությանը՝ ապահովելով բիզնեսի, մատակարարների և հաճախորդների շահերի հավասարակշռությունը։
  • •   Սահմանել և վերահսկել մարքեթինգային բյուջեների օգտագործումը, ինչպես նաև ապահովել առևտրային գույքի (POS նյութեր, ցուցադրական միջոցներ և այլն) արդյունավետ պլանավորումն ու կիրառումը։
  • •   Ապահովել ապրանքների ամբողջական և ճշգրիտ բովանդակության (content) տրամադրումը համապատասխան մասնագետներին (նկարագրություններ, տեխնիկական տվյալներ, լուսանկարներ և այլն)։
  • •   Համակարգել և ապահովել տեղեկատվության հոսքը հարակից բաժինների և ծառայությունների միջև։
  • •   Վերահսկել ապրանքների երաշխիքային սպասարկման գործընթացը՝ ապահովելով որակի և ժամկետների պահպանումը։
  • •   Ապահովել ապրանքային ուղղության ներկայացվածությունը վաճառքի կետերում՝ համաձայն ընկերության ստանդարտների (դասավորվածություն, տեսանելիություն, հասանելիություն)։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@innotek.am էլեկտրոնային հասցեին։

Հարցազրույցի փուլին մասնակցելու համար ընտրվում են միայն այն թեկնածուները, որոնց մասնագիտական փորձը, գիտելիքները և հմտությունները համապատասխանում են հաստիքի պահանջներին։